News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային Ժողովի 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ այսօրվա՝ ապրիլի 18-ի դրությամբ, ստացված տեղեկություններով, Ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում են գտնվում 14 դեպք:

NEWS.am-ին Ոստիկանությունից հայտնեցին, որ որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ եւ անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետեւանք, իսկ որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 4 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 3-ը հանցագործության դեպքի, իսկ 1-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: 1 դեպքով հարուցվել է քրեական գործ եւ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն: 7 նյութեր գտնվում են նախապատրաստման ընթացքում: 1 դեպքով դիմողին տրամադրվել է տեղեկատվություն, քանի որ այն որպես հանցագործության մասին հաղորդում չի դիտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ