News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունը որեւէ ցեղասպանության ուրացում համարում է ոճրագործության շարունակություն: Այդ մասին այսօր` ապրիլի 19-ին հայտարարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Շենգավիթում ընտրողների հետ հանդիպմանը: (ֆոտոռեպորտաժ)

«Մենք պայքարելու ենք ամեն օր մեր եւ մարդկության դեմ իրականացվող այդ հանցագործության դեմ: Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը ոգեւորեց մեզանից շատերին, իսկ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի վճիռը ոմանց հիասթափեցրեց»,- արձանագրել է Սերժ Սարգսյանը եւ հավելել. «Ես բոլորիդ կոչ եմ սառնասրտության եւ համբերատարության, որովհետեւ միջազգային ասպարեզում հայության իրավունքների եւ շահերի պաշտպանությունն իրականում շատ բարդ գործընթաց է»:

Ըստ նախագահի, Հայաստանն այդ հարցում մեծ եւ տեւական ճանապարհ ունի անցնելու: «Համոզված եմ` այս հրապարակում չկա մեկը, որ չհավատա դրա վերջնական հաղթանակին»,- նշել է Սարգսյանը:

Նա նկատել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր բաղադրիչն է պատմական եւ քաղաքական արդարության պաշտպանությունը: «Համահայկական միասնությունը անհնար է դիտարկել արտաքին քաղաքական համատեքստից դուրս: Անհնար է նաեւ դիտարկել ներքին քաղաքական համատեքստից դուրս»,- նշել է Սարգսյանը` նկատելով, որ ընտրությունները չի կարելի դիտարկել միայն ներքաղաքական հարթությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ