News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթի տեղեկություններով` «Հայրենիք» կինոթատրոնում տեղակայված ԲՀԿ շտաբում օրերս Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին` Բենզին Ռուբոյին:

«Նա ասել է, որ ինքը Բենզին Ռուբոյին ամենախիստ ձեւով է պատժելու: «Ականջները կտրելու եմ»,-հայտարարել է նա:

Ծառուկյանը ասել է նաեւ, որ եnμ Մասումյանը ԲՀԿ-ական է եղել, իրենից միանգամ 30 հազար, մի անգամ էլ 50 հազար դոլար է խնդրել` առողջական խնդիրները լուծելու համար, սակայն գումարը բոլորովին այլ տեղ է ծախսել:

ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ իրենց կուսակցության անդամներն արդեն իսկ անդրադարձել են Բենզին Ռուբոյի պահվածքին: «Աստված է ամեն մեկի դատավորը, եւ Աստված թող դատի ամենքին իր մեղքի համար»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ