News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ՎՏԲ Հայաստան» բանկը թողարկում է Private Banking ծառայությունը: VIP-բանկինգի երեւանյան գրասենյակը Ռուսաստանի տարածքից դուրս ՎՏԲ խմբի համար կդառնա երկրորդը` Կիեւից հետո: Ռուսաստանում Private Banking ծառայությունների պորտֆելը 4 տարում կազմել է մոտ 6 մլրդ դոլար: «Անցկացնելով հետազոտություն, մենք վստահ ենք, որ Հայաստանում բիզնեսի այդ տեսակը պահանջարկ կվայելի»,- հայտարարել է ՎՏԲ-24 բանկի կառավարման խորհրդ նախագահ Միխայիլ Զադորնովը:

Ծառայությունների փաթեթն իր մեջ կներառի հաշվի անհատական մենեջմենթը եւ ներդրումային քոնսալթինգը:

Նշենք, որ «ՎՏԲ Հայաստան» բանկի ակտիվները 2011 թվականին կազմել են 177,5 մլրդ դրամ: Ընդհանուր վարկային փաթեթը 2011-ին աճել է 45,1 տոկոսով, մինչեւ 128 մլրդ դրամի:

«ՎՏԲ Հայաստան» բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ՎՏԲ ընկերությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ