News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, ով վերջին շրջանում աչքի է ընկնում ագրեսիվ վարքագծով եւ հայերի նկատմամբ անհավասարակշիռ արտահայտություններով, հերթական վիրավորական արտահայտությունն է արել հայերի նկատմամբ:

Թուրքական Haberler կայքի փոխանցմամբ` Իգդիրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային համաժողովին մասնակցելուց հետո Էգեմեն Բաղըշը հանդիպել է Իգդիրի նահանգապետի եւ Իգդիրում գործող ադրբեջանա-թուրքական զավեշտալի համատեղ մի նախագծի` «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) անունը կրող կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյի հետ: Վերջինիս հետ հանդիպման ժամանակ Էգեմեն Բաղըշը հայտարարել է. «Աստված թող հայերին խելք ու միտք տա: Նրանք Եվրատեսլից դուրս գալու փոխարեն, թող Ղարաբաղից դուրս գան»:

Նշենք, որ նույնիսկ Թուրքիայի խորհրդարանում Էգեմեն Բաղըշին չեն ընդունում Թուրքիային սազող նախարար: Ամիսներ առաջ Թուրքիայի խորհրդարանում «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Լյութֆու Թուրքանը Բաղըշին կոչ էր արել արագ լքել աթոռը` նրա վրա մատ թափ տալով: Այդ ընթացքում իշխող կուսակցության պատգամավորները դահլիճից կոչ են արել մատ թափ չտալ Էգեմեն Բաղըշի վրա:  Այս խոսքերին Լյութֆու Թարքանը պատասխանել էր. «Մատս թափահարելու եմ, եթե ուզեմ, ուրիշ բան էլ կթափահարեմ»:

Արթուր Հակոբյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ