News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկու զինված հանցագործներ, այսօր` ապրիլի 23-ի գիշերը, Ռուսաստանի Արմավիր քաղաքում  հարձակվել են «Խորովածանոց № 1» սրճարանի վրա: Փոխհրաձգության արդյունքում ծանր վիրավորվել է 5 մարդ:

26-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը ուժեղ արյունահոսությունից տեղում մահացել է, հաղորդում է Life News-ը:

ՌԴ քննչական կոմիտեից հայտնել են, որ արձակվել է առնվազն 11 կրակոց: Ներկայումս փնտրում են կասկածյալներին:

Նախնական տվյալներով, այցելուների վրա կրակ են բացել Օտրադնայա ավանի բնակիչները, որոնցից մեկից տուժածը գումար էր պարտք վերցրել: Հանցագործներին հաջողվել է փախչել, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

4 վիրավորներ տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Նրանցից մեկը ազդրի երակը լրջորեն վնասվել է եւ նա շատ արյուն է կորցրել:

Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, եւս երեքը կայուն վիճակում են: Նրանցից մեկը հրազենային վնասվածք է ստացել գլխին, երկրորդը` ծնոտին, երրորդը` կրծքավանդակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ