News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսական  «Առաջին ալիքի» «Վրեմյա» լրատվական ծրագիրը թողարկում էր պատրաստել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին: 

«Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու շաբաթից ավելի քիչ: Ամբողջ Հայաստանում տարբեր քաղաքական ուժերին աջակցող հանրահավաքներ են տեղի ունենում: Ըստ հետազոտությունների տվյալների` մայիսի 6-ի ընտրություններին կարող են գալ ընտրողների ավելի քան 70%-ը: Երկրում հասարակական կարծիքն ուսումնասիրում են նաեւ ռուս սոցիոլոգները», - ասվում է թողարկման մեջ:

Ռուս սոցիոլոգների հարցումների արդյունքները ներկայացրել է  Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը:

«Այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու ըննտրողների մտադրության տեսանկյունից տեսնում ենք, որ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին մտադիր են քվեարկել քվեարկությանը հաստատ մասնակցողների  39%-ը: Երկրորդ տեղում, որոշակի միջակայքով,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ընտրողների 36%-ը մտադիր է քվեարկել նրա օգտին:

Մենք տեսնում ենք, որ Հանրապետական կուսակցությունն ուժեղացնում է իր դիրքերը, համեմատած 2-3 շաբաթ առաջ եղածի հետ, իսկ թիվ երկու` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որոշ չափով իջեցնում է իր վարկանիշը, ինչը կապված է մի շարք իրադարձությունների, սկանդալների հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ