News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Պոռնոֆիլմերում «բաց տեսարանների» դիտման ժամանակ սեռական կենտրոնները ճնշում են ուղեղում տեսողական անալիզոտորի ակտիվությունը, հայտարարել են Գրոնինգենի (Նիդեռլանդներ) համալսարանի գիտնականները:

Գիտնականները գիտափորձ են անցկացրել` սեռական ակտիվ տարիքում գտնվող 12 հետերոսեքսուալ կանանց մասնակցությամբ: Նրանց համար ցուցադրվել է երեք ֆիլմ` առաջինը փաստագրական, մյուս երկուսը` էրոտիկ, որոնցից վերջինը` «բաց տեսարաններով»:

Գիտնականների խոսքով` միայն առավել բաց տեսարաններն են առաջացրել արյան ներհոսքի նվազում դեպի ուղեղի տեսողական կենտրոն:

Սակայն այստեղ խնդիրը ոչ այնքան տեսանյութի բնույթի հետ է կապված, այլ բացատրվում է նրանով, որ էներգետիկ ռեսուրսների համար սկսում են մրցկացել երկու տարբեր կոգնիտիվ պրոցեսներ: Ուղեղը սովորաբար ձգտում է տնտեսել էներգիան, եւ սեռական գրգռվածության դեպքում առավելությունը տրվում է  դրան, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ