News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Վրաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Սոզար Սուբարին զբաղեցրել է օրերս միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախաձեռնությամբ հիմնադրված «Վրացական երազանք` դեմոկրատական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը:

Նման որոշում կուսակցության քաղխորհուրդը կայացրել է առաջին նիստում:

Ինչպես հաղորդում է  «Նովոստի Գռուզիան», կուսակցության քաղաքական քարտուղար է ընտրվել Սոզար Սուբարին, գործադիր քարտուղար`  Թբիլիսյան պետհամալսարանի տնտեսական գիտությունների դոկտոր  Նոդար Խադուրին: Արտաքին քաղաքական  ուղղությունը կգլխավորի Վրաստանի ԱԳՆ-ի նախկին ղեկավար Թեդո Ջափարիձեն, տարածաշրջանային քարտուղար կլինի Ազգային ֆորումի նախկին անդամ Գելա Խվեդելիձեն:

Հիշեցնենք, որ վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցները նիստում քվեարկել են  «Վրացական երազանք` դեմոկրատական Վրաստան» քաղաքական միավորման ստեղծման օգտին:  Նիստում հաստատել են  կուսակցության քաղաքական խորհուրդը, որում ընդգրկվել է 11 մարդ: 

Անձամբ Իվանիշվիլին, որը զրկվել է վրացական քաղաքացիությունից, չի կարող գլխավորել կուսակցությունը, այդ պատճառով էլ նրա առաջնորդ համագումարն ընտրել է  իրավապաշտպան եւ փաստաբան Մանանա Կոբախիձեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ