News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների ժխտումը պետք է համարվեն հանցագործության շարունակություն: Այս մասին լիբանանյան The Daily Star թերթին տված հարցազրույցում ասել է Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:

«Հայաստանը համարում է, որ մարդկության դեմ գործած հացագործությունների ճանաչման համար վաղեմության ժամկետ չկա: Ցեղասպանության հետեւանքները չեն վերացվել եւ հարցը բաց է մնում»,-հայտարարել է Քոչարյանը:

Շուրջ 5 հազար հայեր ապրիլի 24-ին բողոքի ակցիա կանցկացնեն Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դիմաց` բողոքելով Անկարայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականության դեմ:

Թեեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Թուրքիան հետեւողականորեն պայքարում է դրա դեմ` զբաղվելով պատմական փաստերի կեղծմամբ, քարոզչությամբ եւ լոբբինգով»,-ընդգծել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ