News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորած պատվիրակությունը:

Նախատեսվում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները կքննարկեն հանցավորության դեպքում պայքարում Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցեր, կտորագրեն համագործակցության ծրագիր՝ նախատեսված 2012-2013թթ. համար:

Աշխատանքային այցի ընթացքում ՌԴ գլխավոր դատախազը ՀՀ գլխավոր դատախազին կհանձնի նաեւ իրավակարգի եւ օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում մեծ ներդրման համար ՌԴ նախագահի ապրիլի 14-ի հրամանագրով շնորհված պարգեւը՝ Պատվո շքանշանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ