News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց  Բագրատ Սրբազանը` նշելով, որ առաջին անգամ է տալիս Փաշինյանի անունը:

«Պատրաստ եմ 1 ժամվա ընթացքում հանդիպել և քննարկել բոլոր պայմանները հեռանալու մասին։ Դուք այլևս Հայաստանի Հանրապետությունում որևէ ձևի իշխանություն չունեք: Եւ ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից: Ինչպես ասում են Շամշադինում, ժողովուրդ ջան, The show must go on: Երկրորդ, մեր այս հրաշք ժողովուրդը, իմ ժողովուրդը Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի ժողովուրդը, որոնք հայրենիք են ազատագրել, հայրենիք  են պահել, փաստեցին ասելով, որ ոգին հաղթել է դուխին, մենք այսօր փաստում ենք, որ եռագույնը հաղթել է սեւ ու սպիտակին: Եւ շատ շուտով պիտի հռչակենք, որ հոգեւոր Հաաստանը հաղթելու է թազա Հայաստանին եւ ծնվելու է նոր Հայաստանը` նոր տեսիքներով,նոր շքերթով, նոր հաղթարշավով»,- հայտարարեց նա։

Հրապարակում հավաքվածները Սրբազանի խոսքից հետո վանկարակեցին «Նիկոլ, դավաճան» եւ «Հեռացիր», «Հայ, հայրենիք, Հայաստանու Աստված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ