News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Վրաստանում ընդդիմադիր «Վրացական ժողով» խմբակցության պատգամավոր Ջոնդի Բագատուրիան եւ իշխող «Միասնական ազգային շարժում» խմբակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովն այսօր` ապրիլի 24-ին, կռվել են Հայոց ցեղասպանության հարցի համար:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» թերթը, Ջոնդի Բագատուրիան անդրադառնալով փաստին, որ այսօր նշվում է Հայոց ցեղասպանության տարելիցը, հիշեցրել է, որ նախորդ տարի  Վրաստանը ճանաչել է չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը Ռուսական կայսրությունում: Նրա խոսքով, հիմա Վրաստանի հայերը պահանջում են խորհրդարանից ճանաչել նաեւ Հայոց ցեղասպանությունը:

Նա նշել է, որ չերքեզների ցեղասպանությունը ճանաչելը «հանցագործություն» էր, քանի որ դրանից հետո Վրաստանին են դիմում նաեւ այլ ժողովուրդներ` իրենց ցեղասպանությունը ճանաչելու հարցով:

Ի պատասխան ազգությամբ ադրբեջանցի Սուլեյմանովն իր գործընկերոջն անվանել է «Բագատուրյան» եւ ասել, որ նա «քիչը չխոթի ոչ իր գործերի մեջ»: Դրանից հետո նրանք սկսել են միմյանց վրա տարբեր առարկաներ նետել, ապա անցել ձեռնամարտի:

Միջադեպի հետ կապված Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն սեր է խոստովանել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին, ասելով, որ Վրաստանը «կիսում է նրանց ցավը» եւ կոչ անելով այդքան զգացմունքային չլինել:

Վրաստանում մի շարք հայկական կազմակերպություններ դիմել են Վրաստանի նախագահին, խորհրդարանի խոսնակին եւ Թբիլիսիի քաղաքապետին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ