News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի «Մեքենաշինության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտ» պետական դաշնային ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Սկորոբոգատովին եւ նույն հաստատության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սերեդինին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան  Վյաչեսլավ Կովալենկոն եւ դեսպանության խորհրդական  Վիկտոր Կրիվոպուսկովը, քննարկվել են տիեզերքի բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարները:

Մասնավորապես, զրուցակիները խոսել են կապի ոլորտում գործելու նպատակով հայկական կոմերցիոն արբանյակի հնարավոր արձակման հետ կապված հարցերի մասին: Այս առումով կողմերը նշել են, որ պատրաստ են ձեռնարկել տվյալ ծրագիրը գործնականում կյանքի կոչելու համար անհրաժեշտ միջոցներ: Որպես տվյալ ուղղությամբ կատարվելիք առաջին քայլ՝ նշվել է Էլեկտրակապի միջազգային միությունում գրանցման սահմանված գործընթացն սկսելու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ