News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն, այսօր` ապրիլի 24-ին, ընդունել է Ֆրանսիայից, Լիբանանից, Կիպրոսից եւ Իսրայելից ժամանած սփյուռքահայ մի խումբ գրողների, ովքեր Երեւանում մասնակցել են հայ գրողների համահայկական 6-րդ համաժողովին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Սփյուռքում հայապահպանությանը, սփյուռքահայության շրջանում մայրենի լեզվի հետագա տարածմանը եւ գրականությանն առչնվող հարցեր: Սփյուռքահայ գրողները պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս գործել որպես մայրենի լեզվի դեսպաններ՝ ի նպաստ արտերկրում հայ գրականության ժառանգության պահպանման եւ զարգացման: 

Ավելի վաղ, սփյուռքահայ մի քանի գրողներ արտերկրում հայապահպանությանը նպաստելու համար արժանացել են վարչապետի հուշամեդալների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ