News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հիմնական հակառակորդ Միթ Ռոմնին հաղթանակել է 5 նահանգների փրայմերիզներում` Կոնեկտիկուտում, Ռոդ-Այլենդում, Դելաւերում, Փենսիլվանիայում եւ Նյու Յորքում:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, ապրիլի 24-ին Ռոմնին, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը եւ կոնգրեսական Ռոն Փոլը պայքարել են 209 պատվիրակների ձայների համար:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. 698 ձայն ունի Ռոմնին, 260` Փենսիլվանիայի նախկին սենատոր Ռիկ Սանտորումը, 137` Գինգրիչը եւ 75` կոնգրեսական Ռոն Փոլը: Չնայած երկրորդ տեղն զբաղեցնելուն, Սանտորումը երկու շաբաթ առաջ հրաժարվել էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարից:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ