News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ապրիլի 24-ին ընդունել է Հայաստանում գտնվող եգիպտացի լրագրողների խմբին: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ   փոխվարչապետն ուշագրավ է համարել, որ լրագրողները Հայաստան են այցելել այն է Օսմանյան Թուրքիայում իրագործված  Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի օրերին:

Կարեւորելով ճանաչողական բնույթի այցերը`Ա. Գեւորգյանը նկատել է, որ լրագրողները լավ հնարավորություն ունեն ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը: Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու շրջանականերում իրականավող միջոցառումների միջոցով:

Լրագրողների հարցերը վերաբերում էին Հայաստանի եւ Եգիպտոսի հարաբերություններին, երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի երկրների հետ փոխհարաբերություններին։

Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու Եգիպտոսի հետ ավանդաբար ձեւավորված բարեկամական կապերը եւ հատկապես զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները: 

Անդրադառնալով Հայաստան- Սփյուռք հարաբերություններին` փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը մշտապես պահպանում եւ խորացնում է կապերը բոլոր գաղթօջախների հետ` մի կողմից նրանցից ստանալով աջակցություն, մյուս կողմից աջակցելով Սփյուռքում ընթացող հայապահպանության գործընթացին: 

Լրագրողների խնդրանքով փոխվարչապետն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, մայիսի 6 -ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ