News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Երիտասարդ չինուհին հրաշքով է փրկվել, երբ Չինաստանի հյուսիսում գտնվող Սիանյայի փողոցներից մեկում նրա ոտքերի տաք փլվել է  մայթը: Դեռահաս աղջկան փրկել է տաքսիստը, ով պատահարի ակամա վկա է դարձել, գրում է  newsru.com-ը` հղում անելով The Daily Telegraph-ին:

Վերահսկող տեսախցիկներով նկարահանված տեսագրություններում երեւում է, թե  ինչպես ոչինչ չկասկածող աղջիկը գնում է փողոցով, սակայն հանկարծակի մայթը փախչում է նրա ոտքերի տակից, եւ նա անհետանում է վեցմետրանոց փոսում: Հենց այդտեղ էլ կանգնում է կողքից անցնող տաքսին, եւ վարորդն օգնության է նետվում դեռահասին: Նրան հաջողվում է իջնել փոսն ասֆալտի վրա եղած մալուխով:

«Ես ձայն տվեցի նրան, սակայն նա չպատասխանեց: Այդ ժամանակ ես նրան թափահարեցի, եւ նա ուշքի եկավ», - պատմել է տաքսիսիտ Վան Վեյը:

Միաժամանակ, երբ տղամարդն աղջկա հետ գտնվել է փոսում, սողանքը շարունակվել է` նրանց թույլ չտալով դուրս գալ.  «Մեզ վրա անընդհատ ցեխ էր լցվում, իսկ երեխան ոչ մի կերպ չէր դադարում լաց լինելուց»:

Միայն դեպքի վայր շտապած հրշեջներին է հաջողվել դուրս հանել հողի տակ մնացածներին:

 «Աստիճան են իջեցրել: Աղջիկը շարունակում էր վախից լաց լինել, այդ պատճառով ես նրան ասացի, որ առաջինը բարձրանա, ինքս գնացի նրա հետեւից: Այդպես մի կերպ հաջողվեց դուրս պրծնել», - պատմել է տաքսիստը:

Փլուզումը տեղի է ունեցել ստորգետնյա ջրերի հետեւանքով, բացատրել են քաղաքային իշխանությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ