News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհանես Այվազովսկիի «Տեսարան դեպի Կոնստանդնուպոլիս եւ Բոսֆորի նեղուց» կտավը ապրիլի 24-ին, Լոնդոնի Sotheby`s աճուրդում վաճառվել է ռեկորդային գումարով` 3,2 մլն ֆունթ սթերլինգով, հաղորդում է աճուրդի մամուլի ծառայությունը:

Նկարը գնահատվել է 1,2-1,8 մլն ֆունթ, որի համար սակարկել են 5 գնորդներ, այդ թվում` հեռախոսով:

3,23 մլն ֆունթը բացարձակ ռեկորդային գումար է Այվազովսկիի կտավների համար. 2007-ին նրա կտավը վաճառվել էր 2,7 մլն ֆունթով, հաղորդում է «Կոմերսանտը»:

Այվազովսկին առաջին անգամ Կոնստանդնուպոլիս է այցելել 1845 թվականին որպես Ռուսաստանի ծովակալության պաշտոնական նկարիչ: Նա բազմաթիվ անգամ է անդրադարձել Կոստանդնուպոլիսի թեմային եւ կտավներ ունի Այա Սոֆիա տաճարի ու Ոսկե եղջյուրի ծովածոցի պատկերներով:

Նշենք, որ Այվազովսկին վայելում էր Թուրքիայի սուլթան Աբդուլ-Ազիզի հովանավորությունը: Հատկանշական է, որ Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը Ստամբուլում կնքվել է այն սենյակում, որը զարդարում էր Այվազովսկիի վրձնին պատկանող կտավները, հաղորդում է պարբերականը:

Նշենք, որ «Տեսարան դեպի Կոնստանդնուպոլիս եւ Բոսֆորի նեղուց» կտավը վերջին անգամ վաճառվել էր 1995 թվականին եւ մինչ օրս գտնվում էր նույն մարդու մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ