News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 19
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Դովեղ գյուղի հատվածում այսօր` ապրիլի 25-ին, 30 րոպե տեւողությամբ կրակոցներ են հնչել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին Դովեղի գյուղապետարանից:

Ըստ այդմ, կրակահերթից առաջինը տուժել է գյուղի բնակիչներից  Արսեն Մեհրաբյանին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, այնուհետեւ կրակահերթն ուղղվել է մանկապարտեզի, խանութի եւ դպրոցի ուղղությամբ:

Գյուղապետարանից փոխանցեցին նաեւ, որ մեքենաներով շտապ տարհանել են մանկապարտեզի եւ դպրոցի սաներին: Կրակահերթից տուժել է նաեւ գյուղի խանութը:

Նշենք, որ Դովեղն ունի շուրջ 580 բնակիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ