News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` ապրիլի 25-ին, ընդունել է Ռուսաստանի դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ տնտեսական համագործակցությունն ամրապնդում են նաեւ իրավապաշտպանության ոլորտում երկու երկրների դաշնակցային հարաբերությունները:

Հանրապետության ղեկավարն այդ արդյունավետ համագործակցության գնահատականն է համարել ՌԴ ղեկավարության կողմից ՀՀ գլխավոր դատախազին շնորհված պետական պարգեւը՝ Պատվո շքանշանը:

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան երկկողմ հարաբերությունների եւ մասնագիտական ոլորտում սերտ փոխգործակցության եւս մեկ հավաստում է համարել իր այցի շրջանակներում այսօր ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ ստորագրվելիք համագործակցության ծրագիրը՝ նախատեսված 2012-2013թթ. համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ