News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Չինաստանում կլոնավորել են գառանը, որի մսի մեջ ձկան յուղ է պարունակվում: Պեն-պեն անունով գառը մարտի 26-ին լույս աշխարհ է եկել Սինցզյան նահանգի գիտական կենտրոնի լաբորատորիայում:

Ինչպես տեղեկացնում է The Daily Telegraph-ը, աշխատանքների ընթացքում գիտնականները էմբրիոնում կլոր ճիճվի գեն են փոխպատվաստել, որը նպաստում է օրգանիզմում ճարպաթթուների առաջացմանը, որոնք պարունակվում են ձկան յուղում եւ ընդեղենի որոշ տեսակներում, գրում է NEWSru.com-ը:

Այդ թթուներն անհրաժեշտ են մարդու առողջության համար, դրանք նվազեցնում են կաթվածի եւ սիրտ-անոթային համակարգի այլ հիվանդությունների վտանգը:

Գիտնականները հայտարարում են, որ ներկայումս կան  բոլոր պայմանները ոչխարի  նման գենետիկ փոխակերպման  համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ