News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր` ապրիլի 25-ին, լրանում է ամերիկահայ աստղագետ Ալեքսանդր (Ալեքս) Լազարյանի ծննդյան 50-ամյակը: Ներկայումս նա աշխարհի տարբեր երկրներում աշխատող հայ աստղագետների մեջ ամենարդյունավետներից մեկն է: 1986թ. ավարտել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը եւ ստացել աստղաֆիզիկոսի մասնագիտություն, իսկ 1988թ. ավարտել է մագիստրատուրան նույն ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնում: 1995-ին Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) կիրառական մաթեմատիկայի ամբիոնում պաշտպանել է թեկնածուական թեզ` «Աստղաֆիզիկական գործընթացների վիճակագրական ուսումնասիրություն» թեմայով: 1994-1998թթ. հետդոկտորական աշխատակցություններ է ունեցել Տեխասի եւ Հարվարդի համալսարաններում, Պրինստոնի համալսարանի աստղադիտարանում, Կանադայի տեսական աստղաֆիզիկայի ինստիտուտում: Ուսանողական տարիներին արժանացել է մի շարք մրցանակների. Լավագույն երիտասարդ գյուտարարի մրցանակ (1987), ԽՍՀՄ պատվավոր գյուտարարի մրցանակ (1987), Երիտասարդ գիտնականների համամիութենական մրցույթի հաղթող (1990-1991) եւ այլն: 1999-ից մինչ այժմ Վիսկոնսինի համալսարանի (Մեդիսոն, Վիսկոնսին նահանգ, ԱՄՆ) դոցենտ է: Գիտական աշխատանքները նվիրված են տեսական ֆիզիկային եւ աստղաֆիզիկային, մասնավորապես` միջաստղային տուրբուլենցիային եւ դրա կիրառություններին, մագնիսահիդրադինամիկ գործընթացներին, միջաստղային եւ շուրջաստղային փոշու ֆիզիկային, մոլեկուլային ամպերին եւ աստղառաջացմանը, միջաստղային, շուրջաստղային եւ միջմոլորակային մագնիսական դաշտերին, տիեզերական ճառագայթների ֆիզիկային: Հրապարակել է ավելի քան 185 գիտական աշխատանք: Միջազգային աստղագիտական միության, Ամերիկյան ֆիզիկական ընկերության, Ամերիկյան աստղագիտական ընկերության անդամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ