News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի պետեկամուտների ծառայության (ՊԵԾ) գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է. «Մեզ հետաքրքրում է ձեր փորձը: Հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտը գտնվում է թե՛ գործարար միջավայրի, թե՛ հասարակության ուշադրության կենտրոնում: Մենք շահագրգռված ենք երկկողմ կապերի ամրապնդման հարցում, եւ փորձի փոխանակումը օգտակար կլինի մեզ համար»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Նելիա Եզդակովան նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ տպավորված է մեր երկրով: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային եւ մաքսային ոլորտներում համագործակցության ուղղությունները: Լատվիայի ՊԵԾ տնօրենը խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեության եւ իրականացվող բարեփոխումների մասին:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵՄ անդամ հանդիսացող Լատվիայի ՊԵԾ-ի հետ փորձի եւ տեղեկատվության փոխանակումն օգտակար կլինի հարկային եւ մաքսային օրենսդրության վարչարարության կատարելագործման առումով:

Լատվիայի ՊԵԾ գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի ապրիլի 24-27-ը։ Ապրիլի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ եւ Լատվիայի ՊԵԾ ղեկավարների կողմից կստորագրվի «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ Լատվայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության միջեւ տեխնիկական համագործակցության վերաբերյալ»  համաձայնագիր, որի նպատակը երկու երկրներում հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցում համագործակցության խորացումն է ու  հարկային եւ մաքսային մարմինների միջեւ փորձի փոխանակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ