News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության աշխատակիցների եւ կոլումբիացի մարմնավաճառների հետ կապված սկանդալային պատմությունը նոր լիցք է ստանում։

Հանրապետական կուսակցությունից սենատոր, մարմնավաճառների հետ կապված միջադեպը քննող հանձնաժողովի անդամ Չակ Գրեյսլին հայտարարել է, որ Կոլումբիայի Կարտախանե քաղաքի «կանչովի աղջիկները» հնարավոր է ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ լինեն, հայտնում է Vlasti.net-ը։

«Ինչպես գիտենք, ռուսները հաճախ են նման ձեւով փորձում գաղտնի տեղեկություններ կորզել»,- ասել է 79-ամյա սենատորը։
Գրեյսլիի տեսակետը պաշտպանում է նաեւ ԿՀՎ-ի նախկին գործակալ Ռոբերտ Բերը։

«Շատ երկրներ, Ռուսաստանը, Չինաստանը, որոնք իբր մեզ հետ փորձում են լավ հարաբերություններ կառուցել, մինչեւ այժմ ակտիվորեն օգտագործում են մարմնավաճառներին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2012 թվականի ապրիլի 14-15-ը Կոլումբիայում տեղի էր ունեցել «Ամերիկաների գագաթաժողովը»։ ԱՄՆ նախագահ Օբամայի անվտանգության աշխատակիցները ազատ ժամանակը որոշել են իզուր չվատնել, եւ մարմնավաճառներ են վարձել, սակայն հետո հրաժարվել են վճարել։ Դա զայրացրել է աղջիկներին, եւ նրանք սկանդալ են սարքել։ «Սիրո քրմուհիների» հետ դեպքից անմիջապես հետո գաղտնի ծառայության 11 աշխատակիցներ տուն էին ուղարկվել, հետագայում նրանցից 3 ազատվել է աշխատանքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ