News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Փոքրիկ Եվա Գեւորգյանին բժիշկները սարսափելի ախտորոշում էին տվել. երեխան հիվանդ է կատարակտով, որը հանգեցնելու է կուրության, իսկ Հայաստանում հնարավոր չէ հիվանդության բուժումը։ Փոքրիկի ծնողները դեռ անցյալ տարվանից հովանավորներ էին փնտրում աղջնակի բուժումն արտասահմանում կազմակերպելու համար։ NEWS.am-ի խմբագրություն բաց նամակ հղած Եվա Գեւորգյանի հայրը՝ Գուրգեն Գեւորգյանը, նշում է, որ նախորդ տարվանից բուժման հարցով դիմել է մի քանի անհատների, իսկ հետո նաեւ կազմակերպությունների, սակայն բոլորից մերժում է ստացել։ Գեւորգյանների ընտանիքին ի վերջո օգնել է «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը։

Ըստ փոքրիկի հոր՝ հիմնադրամը արագ արձագանքել է, եւ արդյունքում Եվան լիարժեք բուժվել է Սանկտ-Պետերբուրգում։ «Առաջարկված աջակցությունը մեզ օգնեց մեկնել Ս.Պետերբուրգ եւ ամենակարեւորը՝ բարեհաջող վիրահատություն եւ բուժում ապահովել մեր աղջկան, ով արդեն լիարժեք տեսողություն ունի»,- նշել է կուրությունից փրկված հայրը:

Գեւորգյանների ընտանիքը իրենց երախտագիտությունն է հայտնում «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամին եւ Արտակ Սարգսյանին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ