News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Քանի դեռ Ադրբեջանը վստահ չէ իր հաղթանակում, կբավարարվի սադրիչ գործողություններով` չդիմելով իրական ռազմական գործողությունների:  Նման կարծիք հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար, ղարաբաղյան ազատամարտի վետերան Մանվել Եղիազարյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ԶՈւ կողմից հայկական Դովեղ գյուղի գնդակոծման փաստը:

Նրա խոսքով` թշնամական գործողություններին դիմակայելու համար հայ ժողովրդին ընդհանրապես եւ քաղաքական գործիչներին մասնավորապես  անհրաժեշտ է  համախմբավածություն դրսեւորել: «Ադրբեջանը ամենեւին վստահ չէ, որ ռազմական գործողությունների դեպքում կարող է հաղթող դուրս գալ: Եթե նա վստահ լիներ այդ հարցում` վաղուց կփորձեր ռեւանշի հասնել: Սակայն վստահեցնում եմ` հաղթանակ նա չի կարող տեսնել»,-ընդգծեց Մանվել Եղիազարյանը:

Նախօրեին ադրբեջանական կողմը գնդակոծել էր հայկական Դովեղ գյուղը: Թիրախ էին ընտրվել դպրոցն ու մանկապարտեզը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news