News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գլենդելի հայ բնակիչը կանգնել է դատարանի առջեւ ավտոմեքենա առեւանգելու մեղադրանքով:

38-ամյա Անդրե Խանյանը նախօրեին դանակի սպառնալիքով 16-ամյա մի աղջնակից առեւանգել էր մի միկրոավտոբուս:

Glendale-News Press-ի փոխանցմամբ, Խանյանը հանցանք կատարելուց չորս ժամ առաջ հերոին է օգտագործել:

Գլենոքս պողոտայում  Խանյանը ներխուժել է կայանված Նիսան մակնիշի միկրոավտոբուս, որում աղջիկը երաժշտություն լսելիս է եղել: Նա դանակով սպառնացել եւ պահանջել է լքել մեքենան: Աղջիկը ցանկացել է նաեւ վերցնել մեքենայում գտնվող 6-ամսական զարմուհուն, սակայն Անդրե Խանյանը փախուստի է դիմել մեքենայով: Ոստիկանությունը հետապնդել է կասկածյալին եւ որոշ ժամանակ անց ձերբակալել է նրան: Դատարանը Խանյանի նկատմամբ գրավ չի կիրառելու:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ