News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Անոտք եւ անձեռք ֆրանսիացի լողորդ Ֆիլիպ Քրուազոնը, որը լողալով անցել է Լա Մանշը, հայտարարել է մոլորակի հինգ մայրցամաքների միջեւ եղած նեղուցները նվաճելու մտադրության մասին։ Նրան ուղեկցելու է մարզիկ Առնո Շասերին։

Մեկնարկը կտրվի մայիսի առաջին շաբաթ, երբ Քրուազոնը մտադիր է լողալ Պապուա Նոր Գվինեայից մինչեւ Ինդոնեզիայի կղզիներից մեկը։ Ամառվա ընթացքում նա ծրագրում է հաղթահարել Կարմիր ծովը, Ջիբրալթարի նեղուցը, Բերինգի նեղուցը։ Չորրորդ մեկնարկը պիտի սկսվի Ռուսաստանից՝ 2012 թվականի օգոսոտսին։ Ավարտը նախատեսված է օգոստոսի կեսերին։

«Չնայած տարբեր քաղաքական հայացքներին, մաշկի գույնին եւ նույնիսկ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններին, մենք բոլորս նույն մոլորակում ենք ապրում՝ այդպիսին է լողորդության կարգախոսը», - ասել է 42-ամյա Քրուազոնը, հաղորդում է «vesti.ru»-ն։

Ֆրանսիացու չանդամահատված ոտքին ամրացվում են հատուկ լողաթիակներ, որի շնորհիվ լողի ժամանակ նրա արագությունը երկու անգամ քիչ է, քան սովորական լողորդներինը։

Քրուազոնի ձեռքերն ու ոտքերը մասնակիորեն անդամահատվել էին դժբախտ պատահարից հետո։ Նա իր տան տանիքին  հեռուստատեսային արբանյակ տեղադրելիս է եղել, եւ էլեկտրական թույլ միացման հետեւանքով նա հրաշքով է ողջ մնացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ