News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Արաբական  երկրների լիգան (ԱԵԼ) իր անդամ երկրների ԱԳ նախարարների ապրիլի 26-ի արտակարգ նիստում որոշել է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` խնդրելով անհապաղ դադարեցնել բռնությունը Սիրիայում, ինչպես նաեւ Սուդանի եւ Հարավային Սուդանի միջեւ ճգնաժամը հաղթահարելու  հանձնաժողով ստեղծել: Նիստի արդյունքների մասին լրագրողներին պատմել է ԱԵԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին:

«Մենք կխնդրենք, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 5-ին նախատեսված նիստում անհապաղ  հրադադարի մասին որոշում կայացնի եւ ապահովի  խաղաղ բնակչության անվտանգությունը», - ասել է ալ-Արաբին: Նա միաժամանակ նշել է, որ ԱԵԼ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ չի անում Սիրիայի նկատմամբ կիրառել ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը (ռազմական ուժ կիրառելու հնարավորության մասին):

Հիշեցնենք, ավելի վաղ  Սիրիայի ընդդիմադիր  ազգային խորհրդի (ՍԱԽ) ղեկավար Բուրհան Գալյունը հայտարարել էր, որ արաբական երկրներից ակնկալում է քայլեր, որոնք ուղղված կլինեն Դամասկոսի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 7-րդ գլուխը կիրառելուն:

Ալ-Արաբին նշել է, որ ԱԵԼ-ի խորհուրդն իրեն հանձնարարել է անցկացնել Սիրիայի բոլոր ընդդիմադիր ուժերի ընդլայնված կոնֆերանս: Ակնկալվում է, որ այն տեղի կունենա մայիսի 16-17-ը միջարաբական խոշորագույն կազմակերպության գրասենյակում:
Ալ-Արաբին նաեւ նշել է, որ ԱԵԼ-ն Սուդանի եւ Հարավային Սուդանի միջեւ հակամարտության կարգավորման հանձնաժողով է ստեղծել:

«Արաբական բոլոր երկրները միանման են վերաբերվում ճգնաժամին, այն պետք է կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ, եւ ԱԵԼ-ն դրա համար ջանքեր չի խնայի», - նշել է Ալ-Արաբին: Նա նաեւ հաղորդել է, որ արաբական երկրները դիմել են Եգիպտոսին` խնդրելով գլխավորել հանձնաժողովը եւ արդեն Լիգայի անունից շարունակել Հարթումի եւ Ջուբայի միջեւ հաշտեցման միջնորդական ջանքերը, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

Կահիրեում ԱԵԼ-ի արտակարգ նիստն սկսելուց մեկ օր առաջ Եգիպտոսի արտգործնախարար Մուհամեդ Ամրն այցով եղել էր սուդանական երկու պետությունների մայրաքաղաքներում` Հարթումում եւ Ջուբայում, որտեղ հանդիպումներ էր ունեցել երկու երկրների առաջնորդների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ