News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մի մեքսիկուհի 9 երեխայի է սպասում` 6 տղա եւ 3 աղջիկ: Այդ մասին հայտնում  է ֆրանսիական «Le Figaro»-ն` վկայակոչելով Televisa հեռուստաալիքը: Notimex լրատվական գործակալությունը եւս հայտնել էր այդ բազմապտուղ հղիության մասին եւ  ճշտել, որ իննյակի ծնունդը նախատեսված է մայիսի 20-ին:

Կարլա Վանեսա Պերեսը, ում տարիքը նշված չէ, ապրում է երկրի հյուսիս-արեւելքում` Քոաուիլա նահանգում, որը սահմանակից է Թեքսասին: Անպտղությունից բուժվելուց հետո, որը լիովին ապացուցել է իր արդյունավետությունը, նա այժմ գտնվում է Սալտիլյո քաղաքի հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ 2009 թվականին մի կին Քալիֆորնիայում ությակ էր ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ