News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանում ուղեւորների ամբողջական տարհանում է սկսվել:

Ինչպես հաղորդում է ուկրաինական «Սեգոդնյա» թերթը` վկայակոչելով ականատեսներից մեկի գրառումն իր բլոգում, դիսպետչերը բարձրախոսով հայտարարել է, որ շենքը պետք է շտապ ազատել մարդկանցից: Կայարանում խուճապ ու հրմշտոց է սկսվել:

Կայարանի շենք են ժամանել հրատեխնիկներն ու սակրավորները` շներով: Նախնական տեղեկությունների համաձայն, անհայտ անձը զանգահարել է տեղի ՆԳ վարչություն եւ հայտնել, որ երկաթուղային կայարանում ռումբ է տեղադրված:

Կայարան ժամանող գնացքները կանգ են առել քաղաքից դուրս: Կայարանից մեկնող գնացքների երթեւեկությունը եւս դադարեցվել է անորոշ ժամանակով:

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 27-ին, Դնեպրոպետրովսկում պայթյունների շարք է տեղի ունեցել, որոնց արդյունքում տուժել է առնվազն 27 մարդ, նրանցից 9-ը` երեխաներ: 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոցիցի մեկին ձեռքն անդամահատել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ