News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Լոնդոնում չորս հոգի պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է:

Ինչես հաղորդում է Sky News-ը, ահաբեկիչը 50-ամյա Մայքլ Գրինն էր: Նա ներխուժել է Advantage ընկերության գրասենյակ եւ պատանդ վերցրել չորս տղամարդու` բաց թողնելով միակ կին Էբբի Բաֆիին: Նա պատմել է, որ ահաբեկիչը նրա հաճախորդներից մեկն է, որը դժգոհ է մնացել սպասարկումից: Ըստ ամենայնի, Գրինը հոգեկան խանգարումներ ուներ:

Ինքը` Գրինը նշել է, որ իրեն զայրացրել է, որ չի կարողացել ստանալ բեռնատար ավտմեքենաների վարման վկայականը: Նրա խոսքով, դրանից հետո նա այլեւս ապրելու նպատակ չունի: Նրա մարմնին կապված էր մի կանիստր նավթ:

Ոստիկանները ստիպված էին 300 մետրանոց տարածք բացել շենքի առջեւ, երբ տղամարդն սկսել է 5-րդ հարկից դուրս նետել համակարգիչների ստեղնաշարեր, հետո` կահույք: Շենքից տարհավել են հարյուրավոր մարդիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ