News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի բանակցություններն Ադրբեջանի հետ Տրանսկասպյան գազատարի վերաբերյալ երաշխիքների շուրջ կարող են ավարտվել 2012թ. կեսերին: Այդ մասին լրագրողներին հայտնել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը «Ռուսաստան-ԵՄ էներգաերկխոսություն. Գազային գործոն» խորհրդաժողովի կուլուարներում:

Ընդ որում, նա նշել է, թե երաշխիքներ տալը Եվրահանձնաժողովի գործառույթը չէ, նրա խնդիրը աշխատանքի կազմակերպումն է, հաղորդում է RBC-ն:

Տրանսկասպյան գազատարն իրենից ներկայացնում է «Հարավային միջանցքով» գազը Եվրոպա առաքելու խոշորագույն նախագիծ:

2011թ. սեպտեմբերի 12-ին Եվրամիության նախարարների խորհուրդը հավանություն էր տվել Թուրքմենստանի եւ Ադրբեջանի հետ բանակցություններին` Կասպից ծովի հատակով գազատար կառուցելու գաղափարին: Գազատարը շրջանցելու է Ռուսաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ