News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության 24 անդամները` բարոնուհի Նիքոլսոնի (Մեծ Բրիտանիա) գլխավորությամբ, մայիսի 4-ից 7-ը կգտնվեն Հայաստանում` դիտարկելու ընտրությունների ընթացքը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պատվիրակությունների հետ միասին:

Նախքան հանրապետության տարածքում տեղակայվելը պատվիրակությունը կհանդիպի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում իրավաբանական աջակցությունէ  ցուցաբերելու Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետը:

ԵԽԽՎ կայքում տեղադրված է դիտորդների ցանկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ