News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի զինված ուժերում PKK-ի դեմ օգատործվող Bayraktar անօդաչու հետախուզական սարքերից մեկը ոչնչացվել է քուրդ զինյալների հակաօդային ուժերի կողմից։

Firat գործակալության փոխանցմամբ՝ թուրքական արտադրության Bayraktar անօդաչու սարքը Հյուսիսային Իրաքի Զափի շրջանում PKK-ի ճամբարները հետախուզելու ժամանակ խփվել է քուրդ զինյալների կողմից։

Քուրդ զինյալներից Խեբաթ Ջիզրեն նշել է, թե թուրքական անօդաչու սարքը սկսել են հետեւել նախորդ տարվանից։ «Անօդաչու սարքը նկատած մեր ընկերները ոչինչ չեն ձեռնարկել, մինչեւ որ այն մոտեցել է խրամատներին։ Հենց այդ ժամանակ էլ կրակ է բացվել սարքի ուղղությամբ»,-ասել է քուրդ զինյալը՝ նշելով, որ Bayraktar-ը տեխնիկական տվյալներով զիջում է ամերիկյան եւ իսրայելական անօդաչու սարքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ