News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր` ապրիլի 28-ին հանդիպեց Նոր-Նորք վարչական շրջանի ընտրողների հետ:

Ելույթ ունեցան «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:

«Ասենք «Այո» իշխանափոխությանը, ասենք «Ոչ» իշխանիկների փոփոխությանը»,-իր խոսքում նշեց Իզաբելլա Աբգարյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ու մյուս ելույթ ունեցողները կոչ արեցին իրենց ձայնը տալ թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանին` նշելով, որ նա մշտապես եղել է ընտրողների կողքին: Արմեն Մարտիրոսյանն էլ ընդգծեց, որ եթե այդ ընտրատարածքում կա այլ թեկնածու, ով կարող է ավելի լավ օրենսդրական գործունեություն ծավալել, ով ավելի ակտիվ եւ նախաձեռնող է եղել, քան Ստեփան Սաֆարյանը, թող ընտրողները իրենց քվեն տան նրան: «Համոզված եմ, որ չկա այդպիսի թեկնածու»,- նշեց Մարտիրոսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձավ օրերս ռուսական «Ռեգնում» գործակալության հրապարակմանը, որտեղ հղում անելով անանուն աղբյուրներին, նշվում էր, թե «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ղեկավարները Լոնդոնում հանդիպում են ունեցել Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հետ:

«Հիմա ուրիշ բան չունեն ասելու եւ ասում են, որ ես ու իմ գործընկերը «Ազատ դեմոկրատներից» գաղտնի հանդիպում ենք ունեցել Լոնդոնում Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հետ: Ինչ ամոթ, հերթական սուտ եւ կեղծիք, որին չարժե անգամ անդրադառնալ: Ես ուզում եմ միայն մի բան ասել. Այն շարքային թուրքերը, որ այսօր հարց են բարձրացնում ճանաչելու համար ցեղասպանությունը, այն թուրքերը, որ փրկել են իմ պապիկին Օրդու քաղաքում, այն թուրքերը, որ հիմա գնում են քաղաքացիական հասարակություն ստեղծելու, հազար անգամ ավելի պարկեշտ են, քան այն վախկոտ հայերը եւ հայերի գործընկերները, ովքեր թաքնվում են կեղծանունների, կայքերի տակ կամ այլ անանուն աղբյուրներում: Դա մեծ ամոթ է եւ միայն կարելի է կասկած հարուցել այն, թե ինչու ռուսական հեղինակություն ունեցող այդ լրատվամիջոցն ուզեց հայ վախկոտի անանուն հերյուրանքը տարածել»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաեւ. «Թուրքիան ի վերջո, պետք է ճանաչի ցեղասպանությունը, պիտի բացի սահմանները, հատուցի մեր իրավունքները, բայց ի վերջո, մեր մեջ կա այդ չակերտյալ թուրքը: Մենք մեր միջից պետք է հանենք այդ չակերտյալ թուրքին, այդ օտարին»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Partner news