News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Հայաստանցի-ղարաբաղցի, երևանցի-ախպար հակադրությունները նեղմտություններ են, փոքր մտավոր հորիզոնի արգասիք: Այդ մասին ասաց Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` Գյումրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: ՀՀԿ նախընտրական ծրագիրը, ավելացրեց նա, համերաշխություն է առաջ տանում և ժխտում է հանրությունը պառակտող տեղայնական մոտեցումները:

«Գյումրին ունի քաղաքային հասարակություն, բարձր պահանջներ թե' կենսամակարդակի, թե' մշակութային կյանքի, թե' պետական ու տեղական ինքնակառավարման համակարգի հետ կապված: Մենք դա ողջունում ենք ու արդարացի դժգոհությունը համարում օրինաչափ` առաջընթացի գործուն խթան», - ասաց Ս. Սարգսյանը:

«Մենք գործելու ենք հանուն ավելի լավ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար` երեխաների, հայրենիքը պաշտպանողների, աշխատողների, աշխատել ցանկացողների, տարեցների, հաշմանդամների համար: Մենք գործելու ենք օտարության մեջ հայտնված զավակներին վերադարձնելու համար, տունդարձի համար», - ասաց նախագահը:

Տպել
Partner news