News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Reuters գործակալության Թեհրանի բյուրոյի ղեկավար Փարիսա Հաֆեզին կկանգնի դատարանի առջեւ` մարտական արվեստներ ուսումնասիրող կանանց մասին սկանդալային ռեպորտաժի համար: Ինչպես հաղորդում է Press TV-ն, Հաֆեզին պատասխանելու է Իրանի կառավարության հասցեին վարձու մարդասպաններ պատրաստելու կեղծ մեղադրանքների համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Հազարավոր կին նինձյաներ մարզվում են, որպեսզի դառնան իրանական վարձու մարդասպաններ» վերնագրով ռազմարվեստն ուսումնասիրող իրանցի կանանց մասին տեսասյուժեն Reuters գործակալության համար ավարտվել էր սկանդալով: Թեեւ վերնագիրն անմիջապես փոխարինվել էր  «Երեք հազար կին-նինձյաներ մարզվում են Իրանում» տարբերակով, Իսլամական հանրապետության իշխանությունները չեղյալ են համարել լրատվական գործակալության բոլոր 11 լրագրողների հավատարմագրումը:

Reuters-ի թեհրանյան բյուրոյի ղեկավար Սթիվեն Ադլերը խոստովանել էր, որ սխալ է տեղի ունեցել, եւ դա շատ լուրջ դեպք է, սակայն այն ուղղվել է, իսկ գործակալության ներսում այդ առիթով ստուգում է կատարվել: Ադլերը հայտնել էր, որ գործակալությունը բանակցություններ է վարում Իրանի իշխանությունների հետ լրագրողների հավատարմագրումը վերականգնելու  համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ