News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը մի շարք երկրների հետ մայիսի 1-ին նշում է Աշխատավորների համերշխության միջազգային օրը: 1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները գործադուլ կազմակերպեցին` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով:

1889թ. II Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում,  Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում:

ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տոներից էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին, Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք, տոնը չեղյալ համարվեց: Հիմա վերականգնվել է եւ կոչվում  է Աշխատանքի օր:

Այս տարի մայիսմեկյան տոնը համընկել է նախընտրական փուլի հետ: Սարյանի պուրակից կեսօրին կմեկնարկի Կոմունիստների մայիսմեկյան ավանդական քայլերթը:

Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ կկազմակերպվի հայտնի երգիչներ Ռուբեն Հախվերդյանի եւ Հարութ Փամբուկյանի համերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ