News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանի  թիվ 7 ԸՏ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եւ նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը երեկ ԿԸՀ-ում բողոքարկել են թիվ 7 ԸԸՀ-ի կայացրած որոշումները` ըստ որոնց Սամվել Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած չէր ճանաչվել` չնայած նրա դեմ փաստերին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:

«Այդ փաստերը վերաբերում են Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրողներին դրամ բաժանելուն եւ անվճար քեֆեր կազմակերպելու խոստումներ տալուն, ինչպես նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի եւ թիվ 190 դպրոցի տնօրենի կողմից ապօրինի քարոզչություն անելուն: ԿԸՀ-ում բողոքների քննության օրը երեկվա դրությամբ հայտնի չէր»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Տպել
Ամենաշատ