News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ուսամա Բեն Լադենի ոչնչացման տարելիցի օրերին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հատուկ ծառայությունները ահաբեկչության նոր տեսակից են վախենում.  պայթյուններ`մարդու մեջ փոխպատվաստված պայթուցիկ սարքերի օգնությամբ: Այդ մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը` հղում անելով սեփական աղբյուրներին: Հեռուստաալիքը նշում է, որ նման ահաբեկչությունները, ենթադրվում է, կարող են տեղի ունենալ ԱՄՆ ուղեւորվող ինքնաթիռներում: 

Դրա հետ կապված Մեծ Բրիտանիայի մի շարք օդանավակայաններում, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները` հատուկ ուշադրություն դարձնելով ԱՄՆ-ի քաղաքներ ուղեւորվող չվերթներին: Նաեւ ամերիկյան ավիաընկերությունների բոլոր չվերթներում ավելացվել է այսպես կոչված մարշալների քանակը` հատուկ ծառայությունների աշխատակիցներ, որոնք թռիչքի ժամանակ գտնվում են օդանավերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հեռուստաալիքը մեջբերում է Նյու Յորքում վիրաբուժության ոլորտի փորձագետ Մարկ Մելրոուզի խոսքերը, որը հաստատում է, որ մարդու օրգանիզմում բավականին տարածություն կա ռումբ-իմպլանտի տեղակայման համար:

Հիշեցնենք, որ «թիվ մեկ» ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը սպանվել էր 2011 թվականի մայիսի 20-ի գիշերը` ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի խմբի կողմից` Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից ոչ հեռու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ