News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը ստեղծվել է, որ ծառայի ժողովրդին եւ նրա միակ կոալիցիոն գործընկերը եղել եւ մնում է միայն ժողովուրդը: Այս մասին այսօր` մայիսի 2-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականը զբաղեցնող, հաշմանդամների խնդիրներով զբաղվող  «Աշխարհն առանց խոչընդոտների» կազմակերպության ղեկավար Արման Մուշեղյանը:

Նրա խոսքով, իր համար կարեւոր է եղել այն, որ «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկելու դիմաց իր առջեւ պայման չեն դրել` դառնալ «Ժառանգություն» կուսակցության անդամ: Երկրորդ կարեւոր գործոնն, ըստ Մուշեղյանի, այն է, որ «Ժառանգությունը» չի հետապնդում նեղ կուսակցական, անձնական շահեր:

Բացի այդ, նա նշեց, որ իր համար կարեւոր է «Ժառանգության» ծրագրերում առկա սոցիալական հատվածը, որտեղ ի թիվս գլոբալ սոցիալ-տնտեսական հարցերի, առաջին պլանում է նաեւ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրները:

«Անցնելով խորհրդարան, ես առաջին հերթին կզբաղվեմ օրենսդրական գործունեությամբ, որն ուղղված կլինի սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրների լուծմանը: Հաշմանդամները չպետք է սոցիալական բեռ լինեն, նրանց համար պետք է աշխատանքի եւ լիարժեք կյանքի պայմաններ ստեղծել»,-ընդգծեց Մուշեղյանը:

«Ժառանգության» համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանն էլ նշեց, որ «Ժառանգությունը» հարթակ է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարձրաձայնել եւ կյանքի կոչել իրենց գաղափարները: «Ժառանգության» ցուցակում ընդգրկված են քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ, ինչը բազմակարծության վկայություն է»,-ասաց Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ