News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարել է չկայացած:

Հիշեցնենք, որ քարոզարշավի ընթացքում արդեն մի քանի անգամ ԱԺ նիստերը չեն կայացել, քանի որ պատգամավորների մեծ մասը զբաղված է նախընտրական քարոզարշավով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ