News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդինը ապրիլի 30-ին ռուսական կողմի խնդրանքով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Դրա մասին հայտնել են Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունից:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՌԴ իշխանությունների ձեռնարկած կոշտ միջոցների հետևանքով Ռուսաստանի տարածքում գտնվող Տաջիկստանի քաղաքացիները ծանր իրավիճակը։ Լավրովն ըմբռնումով է մոտեցել այս հարցում տաջիկական կողմի արձագանքին։

Մուխրիդինն ընդգծել է, որ Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ նման բացասական վերաբերմունքը և նրանց իրավունքների ու ազատությունների համատարած խախտումները չեն համապատասխանում երկկողմ հարաբերությունների սկզբունքներին։

Այդ համատեքստում նա ուշադրություն է հրավիրվել ռուսական կողմի՝ հիմնարար երկկողմ և բազմակողմ իրավական ակտերի, մասնավորապես՝ 1993 թվականի մայիսի 25-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի և 1999 թվականի ապրիլի 16-ի Դաշնակցային համագործակցություն մասին պայմանագրի դրույթների պահպանման անհրաժեշտության վրա:

Լավրովը նշել է, թե ձեռնարկված միջոցներն ուղղված չեն կոնկրետ ազգի կամ կրոնի դեմ, ինչին ի պատասխան Տաջիկստանի արտգործնախարարն ընդգծել է, որ այդ պնդումը չի համապատասխանում իրական իճակին, և բացասական գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ։

Զրուցակիցները կարևորել են ռազմավարական գործընկերության և դաշինքի սկզբունքներին կողմերի հավատարմությունը պահպանելու անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ