News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր` մայիսի 3-ին, հավանություն տվեց «Բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող որոշումներին:

Ըստ հարցը ներկայացնող ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի` բազմաթիվ փոփոխություններից հատկապես կարեւոր են ծրագրային բյուջետավորման իրավական հիմքերի ստեղծումը, եւ արտաբյուջետային հաշիվների կարգավորումը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե ՀՀ քաղաքացիներն ինչ ակնկալիքներ ունեն օրենքների այս փոփոխություններից, ֆինանսների նախարարը պատասխանեց, որ քաղաքացին բյուջեում ոչ թե տողեր կտեսնի, այլ ծրագրեր:

Նշենք, որ ծրագրային բյուջետավորման տարրեր ներկայում էլ կիրառվում են, սակայն այդ գործընթացը կարգավորվում է ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշումներով: Սույն փոփոխություններով ծրագրային բյուջետավորման շրջանակներն էապես ընդլայնվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ