News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երրորդ առեւտրային նստաշրջանն անընդմեջ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ չի փոխվում: Այսօր` մայիսի 3-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 392 դրամ: Ընդ որում` բոլոր 15 գործարքները կնքվել են միեւնույն փոխարժեքով: 2009 թ. մայիսից հետո առաջին անգամ է, որ դոլարի փոխարժեքը բորսայում երեք նստաշրջան անընդմեջ չի փոխվում: Սակայն, ի տարբերություն 2009 թ. ապրիլյան զարգացումների, ներկայում փոխարժեքի արհեստական ֆիքսման նշաններ չկան: Դրամն, ընդհանուր առմամբ, գտնվում է արժեզրկման ճնշումների ներքո, որը ժամանակավորապես զսպվում է նախընտրական շրջանում դոլարի առաջարկի աճով:

Ընդհանուր առմամբ` այսօր բորսայում վաճառվել է 1.4 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս փոխարժեքային տատանումներ չկան: Փոխանակման կետերը դոլարը գնում եւ վաճառում են 390-392.5 դրամ միջակայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ