News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամի կեսից ավելին (51.3%) 2011 թ. վերջի դրությամբ քսանհազարանոց թղթադրամներ են: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ տարեկան հաշվետվությունում:

Ընդ որում` 2011 թ. ընթացքում քսանհազարանոց թղթադրամների աճը գերազանցել է կանխիկ փողի աճին (համապատասխանաբար` 21.4% եւ 14.5%):

Քսանհազարանոց թղթադրամից հետո ամենատարածվածը տասհազարանոց թղթադրամն է, սակայն դրա տեսակարար կշիռը շրջանառությունում նվազում է: 2011 թ. 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամների տեսակարար կշիռը կազմել է մոտ 23%:

Հինգհազար դրամանոցների տեսակարար կշիռը մոտ 9% է, իսկ 1000 դրամանոցներինը` մոտ 5%: Այս թղթադրմաների տեսակարար կշիռը նույնպես նվազում է:

Ներդրման պահից սկսած՝ 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամի ծավալը շրջանառության մեջ շարունակաբար աճել է եւ 2011թ. թվականի վերջին կազմել է ՀՀ ԿԲ-ից դուրս կանխիկի 6.2%-ը:

Նշենք, որ 2011 թ. վերջերին ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի քանակը հասել է մոտ 400 մլրդ դրամի, իսկ ներկայում գտնվում է 380 մլրդ դրամի սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ