News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզարշավն անցել է բավական լավ, իսկ Հայաստանի քաղաքացիները, որոնք հեռուստատեսային շրջափակման հետեւանքով հինգ տարի զրկված են եղել կուսակցության գործունեության հետ ծանոթանալու հնարավորությունից, վերջին ամսում ստացան այդ հնարավորությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա գնահատականով, քարոզարշավը աչքի ընկավ «Ժառանգության» դեմ սեւ PR-ի կիրառմամբ. «Մեր հասցեին ցեխ էին արձակում, բայց հուսով եմ, որ դա առանձնապես չի ազդի քվեարկության արդյունքների վրա»:

Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ կուսակցությունը խորհրդարանում ներկայացված կլինի 20-25 պատգամավորով, հետեւաբար դա թույլ կտա «երկրին անհրաժեշտ համակարգային բարեփոխումներ անել»:

«Հուսով ենք, որ Հայաստանի ժողովուրդն ըստ արժանվույն կգնահատի «Ժառանգության» գործունեությունը վերջին հինգ տարում, ճիշտ որոշում կկայացնի, որ կուսակցությունը հետագայում էլ շարունակի Հայաստանի եւ նրա քաղաքացիների բարեկեցության ապահովմանը ուղղված գործունեությունը: Ժողովուրդը հնարավորություն ունի գնահատել բոլոր կուսակցությունների գործունեությունը»,- ասել է Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակում 73 անուն կա, այդ թվում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչների: Առաջին եռյակում ընդգրկված են Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 6-ին, իսկ քարոզարշավն ավարտվելու է կեսգիշերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ