News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունը  հյուրընկալվելով վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ շնորհակալություն է հայտնել ԱՊՀ դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Նա տեղեկացրել է, որ առաքելության կազմում ընդգրկված է 173 դիտորդ եւ մանրամասներ ներկայացրել ապրիլի 16-ից հանրապետության ողջ տարածքում իրականացված մոնիթորինգի ընթացքի վերաբերյալ:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը կարեւորել է նախընտրական քարոզարշավի հանգիստ ընթացքը, ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների համար զանգվածային լրատվության միջոցներով հավասար պայմանների ապահովումը, կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների բաց եւ թափանցիկ աշխատանքը: Վլադիմիր Գարկունը  շնորհակալություն է հայտնել իրենց աշխատանքներին ցուցաբերած օժանդակության համար եւ ՀՀ վարչապետին փոխանցել ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի ողջույնները: Տիգրան Սարգսյանը իր հերթին  ընդգծել է ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքի կարեւորությունը: «Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի այս ընտրությունները որակապես տարբերվեն նախորդներից,եւ ձեր ներկայությունը լուրջ աջակցություն է օբյեկտիվ տեղեկատվության տրամադրման առումով»,-ասել է վարչապետը:Կողմերը քննարկել են նաեւ մայիսի 30-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին առնչվող հարցեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ